Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաներ շարքում թուրք հանրահայտ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը անձամբ կներկայացնի իր՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ` «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:
Նուրի Բիլգե Ջեյլանին մեծ հռչակ է բերել իր առաջին կինոնկարը` Կաննում ներկայացված «Օտարացում» ժապավենը:
«Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թո նոր ու անսովոր բան կլինի բլրի հետևում, բայց միշտ հար և նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են…
Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին` ցույց տալով կյանքի թե լուսավոր, թե դաժան կողմերը: