Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասույան դատարանըб դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց երեխայի փաստաթղթեր կեղծելու և սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Ռուզաննա Յըլդըզին:
Դատարանը նրան եռամսյա ազատազրկման դատապարտեց ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նաև` 300 հազար դրամ տուգանքի` ՀՀ ՔՕ 38-329-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Ռուզաննան, որի ամուսինն ազգությամբ թուրք է, մեղադրվում էր իր խնամակալության տակ գտնվող երեխայի համար ակնհայտ կեղծ տվյալներով ծննդյան վկայական ձեռք բերելու և սահմանն ապօրինի հատելու համար: Մինչ այդ ամբաստանյալն իր վերջին խոսքում հայտնեց, որ արդեն 6 տարի է, ինչ խնամում է այդ երեխային, և որ նա ներկայումս գտնվում է Թուրքիայում` իր ամուսնու և նրա ընտանիքի հետ:
Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազը միջնորդել էր Ռուզաննային դատապարտել ազատազրկման 2 տարի վեց ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Ռուզաննան հայտնել էր, որ վերադարձել է Հայաստան մշտական բնակության, և երբ դատական գործընթացն ավարտվի` Թուրքիայում գտնվող ամուսինը, սկեսուրը և իր խնամքի տակ գտնվող երեխան նույնպես գալու են Հայաստան: