Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարությունը նորաստեղծ Քննչական կոմիտեի համար, որպես վարչական շենք, հատկացրել է Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող շենքը: Գործադիրի պահուստային ֆոնդից շենքի հիմնանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար հատկացվել է մոտավորապես 1 միլիարդ դրամ, որից 800 միլիոնը շինարարական աշխատանքների համար է:
800 միլիոնանոց պատվերը կատարելու է «Ագաթ 777» ընկերությունը, որն էլ մինչև 2015-ի առաջին եռամսյակի ավարտը պետք է ավարտած լինի շինարարական աշխատանքները:
Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք դատախազության կայքից, «Ագաթ 777» ընկերությունը մոտավորապես 2 շաբաթ առաջ մեղադրվեց «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ համատեղ փաստաթղթերի կեղծման մեջ: Խոսքը Սաղմոսավան և Օհանավան համայնքներին ջուր մատակարարող խողովակները փոխելու մասին է: Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն է կատարել և, մի շարք խախտումներ բացահայտելով, քրեական գործ հարուցել:
Այժմ գործի քննությամբ, ինչպես տեղեկացրեց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը, զբաղվում է ՀՔԾ-ն:
«Ագաթ 777» ընկերությունն առաջին անգամ չէ, որ հանձն է առնում խոշոր ծրագրերի իրագործում: Օրինակ ընկերությանը մի քանի տարի առաջ վստահվել էր նաև Ասիական զարգացման բանկի տրամադրած գումարներով որոշ գյուղական համայնքներում ոռոգման համակարգի անցկացումը:
Պետական ռեգիստրում ընկերության հիմնադիրների ցանկը բավական մեծ է` Աղվան Կարապետյան, Լևոն Սարգսյան, Կրոմվել Օհանով, Գառնիկ Զուրաբյան, Վարդուհի Բադալյան և Աշոտ Գասպարյան: