|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ մահափորձը:
Մահափորձի նախապատրաստման համար ձերբակալվել է «Слобожанщина» գումարտակի ղեկավարը: Նշվում է, որ նա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների սպանություն էր ծրագրել Խարկովում և Կիևում:
Անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Յարոսլավ Անտոնյակը հայտարարել է, որ հնարավոր է` մահափորձը նախապատրաստել են Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում. հայտնում է Газета.ру-ն:
«Քաղաքը բավականին մոտ է Խարկով քաղաքին։ Ժամանակին «Օպլոտ» ավազակային կառույցի շատ ակտիվ մասնակիցներ փախել են Բելգորոդ և այնտեղից շարունակել կառավարել բազմաթիվ բացասական, հանցավոր գործողություններ, որոնք տեղի են ունեցել Խարկովում, այդ թվում՝ երբ այնտեղ պայթյուններ էին»,- նշել է Անտոնյակը։