կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-11 13:40
Արցախ

Ստերլիգովը Вести-ին պատմել է Ղարաբաղում նոր կյանքի մասին

" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen>

Ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի հանկարծակի հաստատումը ԼՂՀ-ում շարունակում է մնալ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Ստերլիգովը հարցազրույց է տվել Вести-ին, որում նշել է, որ ԼՂՀ-ում շարունակում է զբաղվել գյուղատնտեսությամբ և վաճառում է ՌԴ-ում իր ունեցվածքը:

«Այսօր մենք ջրաղաց ձեռք բերեցինք, ես այժմ ղարաբաղցի մի ջրաղացպան եմ: Այսօր առաջին պարկ ալյուրը աղացինք, վաղը կվաճառենք»,- ասել է նա:

Вести-ն նշում է, որ էքսցենտրիկ գործարարը հանկարծակի անհետացավ իր մերձմոսկովյան գյուղակից՝ անտեր թողնելով այն, և այժմ Լեռնային Ղարաբաղում ողջ օրն անցկացնում է լեռներում, տեղ է փնտրում ֆերմա կառուցելու համար: Միլիարդատերն ուզում է, որ այնտեղ աղբյուր լինի,  տեսարան,  արոտավայրեր, հաճելի բարձրություն:

Նրա խոսքով՝  առաջին հերթին մտադիր է ձեռք բերել ոչխարներ՝ ղարաբաղյան ցեղատեսակի: Ստերլիգովը նշում է, որ այստեղ տասնյակ տարիներ չեն օգտագործվել քիմիկատներ, ամեն ինչ բնական է, և էկոֆերմայի համար ավելի լավ տեղ դժվար է գտնել:

«Հանկարծակի ԼՂՀ մեկնելու պատճառները, սակայն, Ստերլիգոտվը դեռ չի նշում՝ խոստանալով ամեն ինչ բացահայտնել երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ»,- նշում է Вести-ն: