Այսօր` հոկտեմբերի 28-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանին: ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ, համաձայն «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքի, գլխավոր դատախազի լիազորությունները նույն օրը համարվել են դադարած: