կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 11:50
Հասարակություն

Սպանություն` եկեղեցու մոտ. Ֆիրդուս Մուրադյանը տեղում մահացել է

Սպանություն` եկեղեցու մոտ. Ֆիրդուս Մուրադյանը տեղում մահացել է

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ հուլիսի 14-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել:

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղում գտնվող Պողոս- Պետրոս եկեղեցու մոտ վիճաբանության ժամանակ 1980 թ. ծնված Ավգուստին Ա.-ն բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է:

 

Նույն օրը ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը` ժամը 18.30-ին, Ավգուստին Ա.-ն ներկայացել է քննչական բաժանմունք: Ավգուստին Ա.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: