Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը հանդիպում է ունեցել երկրի հայ, ասորի, հույն և հրեա համայնքների ներկայացուցիչների հետ:
Ըստ Korhaber-ի` Դեմիրթաշը խոստացել է ոչ մի դեպքում զենք չվերցնել և ամեն կերպ պայքարել բռնության դեմ:
«Մանուկ հասակից պատկանել եմ հասարակության այն խավին, որի նկատմամբ միշտ խտրականություն է եղել: Ես մեծացել եմ հայկական թաղամասում: Չափահաս տարիքում ավելի լավ հասկացա, որ նրանց նկատմամբ խտրական ենը: Հասկացանք նաև այն, որ մեզ մյուսներից նույնպես առանձնացնում են: Սակայն, քանի որ մեծանում էինք նման միջավայրում, այդ պատճառով մեր առջև դրված խտրականությունը այդքան էլ նկատելի չէր: Հետագայում, պետության հետ առերեսվելով, դա ավելի պարզ դարձավ»,- ասել է Դեմիրթաշն ու շարունակել. «Այս երկիրը մենք միասին ենք կառավարելու»:
«Ուզում եմ ասել, որ այս պետությունը ներողություն հայտնելու «պարտք» ունի`հայերին, հույներին, հրեաներին: Այս ներողությունը կարևոր է թե' իմաստային առումով, թե' երաշխիք է` այս հողերում դարձյալ ցեղասպանություն չիրագործելու համար: Մինչև սա չլինի, մնայուն խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող: Մենք` քրդերս, եթե թուրք ժողովրդի հետ եղբայրանանք, բայց այս հողերում լինի նույնիսկ մեկ հայ, որից ներողություն չեն խնդրել, ապա այդ եղբայրությունը կհակասի օրենքին: Այս «պարտքը» պետությանն է, այլ ոչ թե թուրք ժողովրդինը: Ալևիներից, հայերից մենք ներողություն խնդրելու «պարտք» ունենք: Եթե մենք այս հողերի վրա ապրելու ենք միասին, ապա չենք ասելու` «իմ հայրենիքը, իմ հողերը», այլ` «մեր հայրենիքը, մեր հողերը»,- ասել է նախագահի թեկնածուն: