կարևոր
3580 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-05 20:20
Քաղաքական

Նվազագույնը պետք է ներողություն խնդրի․ Սրբազանը՝ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին

«Համալիրում հանրահավաք չի լինելու, այլ` հավաք: Դեռ սպասում ենք տեղի վերաբերյալ վերջնական որոշմանը: Քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Հայաստանում, ինչ-որ առումով կոմպրոմիսի գնացինք` համաձայնվելով փոքր դահլիճին, քանի որ մեծը զբաղված է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 4-ին կայանալիք խոշոր հավաքին։

Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հայցադիմումն արդեն ուղարկվե՞լ է դատարան, Բագրատ Սրբազանին հարց ուղղեցին լրագրողները: «Այսօր եմ հետաքրքրվել, արդեն ուղարկվել է: Պահանջը` զրպարտելու դիմաց ներողություն խնդրել` առնվազն: Նյութական պահանջ չկա, մեղք են, դեռ հարստանում են, կաղքատանան»,- հեգնեց Բագրատ Սրբազանը:

Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած այցերի մասին խոսելով Սրվազանն ասաց․

«Նա սկսել է արդեն իմ ձևերն անել, երեխաների գլուխն է շոյում, համբուրում է։ Ամբողջովին փորձում է պատճենել այն ամենը, ինչ մենք անում ենք։  Թող Բերքաբերի իր այցն ամբողջությամբ ցույց տա, մանրակրկիտ։ Թող ցույց տա, թե քանի ավտոբուս կարմիրբերետավոր էին բերել։ Դիլիջանում ամբողջ ճանապարհը փակել էին, անունը դնելով գինու փառատոն։
 

Բագրատ Սրբազանից լրագրոները նաև հետաքրքրվեցին Մերձավոր Արևելքում հնարավոր մեծ պատերազմ սկսելու մասին, ինչին ի պատասխան նշեց․ «Ես չեմ կարծում, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ լինի, որովհետև որևէ մեկի շահին չի նպաստում։ Ինչ վերաբերում է Հայաստանի դերին, ապա Հայաստանը չի կարողանում դերակատարություն ունենալ նույնիսկ իր սեփական շահերը պաշտպանելիս, անգամ չի կարողանում Ադրբեջանի ամենակրտսեր չինովնիկի արտահայտության դեմ ինչ-որ բան անել»։

Մանրամասն՝ տեսանյութում։