|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Շվեդիայի Սիգտունա քաղաքի քաղաքապետարանի կողմից Շվեդիա հրավիրված` Թուքրիայի քրդաբնակ Մարդինի քաղաքապետ Ահմեդ Թուրքը 1915-ի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից։
Ըստ «Ակօս»-ի՝ Ահմեդ Թուրքը, ով սեմինարի ընթացքում ելույթով է հանդես եկել, ասել է. «Քուրդիստանի իրական տերերը ասորիները, հայերն ու եզդիներն են, նույնքան որ քրդերը: 1911 թվականին «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության` Փարիզում կայացրած որոշումը պատմության ողջ ընթացքում կիրառվել է և մինչ օրս շարունակվում է: Ցավոք, 1914-15 թթ.-ին պետության կայացրած որոշումն իրականացրին քրդերի ձեռքով: Մենք դեռ վերապրում ենք այդ ցավը: Մենք երբեք չպետք է մոռանանք: Ներողություն ենք խնդրում ասորիներից, հայերից և եզդիներից՝ ակնկալելով ներում»:
Սեմինարին ներկա է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ տանող Ռագըփ Զարաքօլուն: