Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի հետ զրույցում նաիրիտցիները հայտնեցին իրենց դժգոհությունները: Նրանցից մեկն ասում է. «Մոլորված ոչխարի նման եկել, կանգնել ենք: Էսքանով եկել ենք աշխատանքի համար: Հիմա պարոն վարչապետը փոխվել է, տեսնենք մեր մասին կմտածի՞: Եթե կառավարությունը ցանկանար, հիմա գործարանը կաշխատեր, այնինչ` պարտքեր են հավաքել: Ոչ թե պետք էր պարտքեր հավաքել, այլ մեր աշխատավարձերը տալ ու փակել գործարանը»:
Նաիրիտցիների խոսքով` եթե հաշվի առնեն, որ իրենք ընտանիք ունեն, ապա թող հաշվեն ու տեսնեն, թե աշխատավարձերը չտալու հետեւանքով որքան մարդ է սովի մատնված:
Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջավ ցուցարարների մոտ, նաիրիտցիները գոռում էին. «Ետ տվեք մեր փողերը: Տվեք մեր փողերը, որ տանք ձեր պարտքերը»:
Նաիրիտցիներից մեկը ուշադիր հետևում էր վարչապետին: Նկատելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր իրավիճակներում ժպտում է, ասաց. «Միշտ ժպիտն երեսին ա մեր վարչապետի, լավն էլ, վատն էլ ժպիտով է ասում: Ես դեռ չեմ տեսել էդ մարդուն առանց ժպիտի»: