Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պաշտպանության բանակի հետ աշխատանքներում եւ, ընդհանրապես, նրա նկատմամբ վերաբերմունքում պետք է զերծ մնալ ձեւականություններից ու կեղծիքից:
«Ես խորապես համոզված եմ, որ հատկապես անցած տարվա դեպքերը տեղի են ունեցել ոչ միայն զինված ուժերի հրամանատարության բացթողումների, այլ նաեւ իմ ու ձեր` պարտականությունները ոչ լիարժեք կատարելու հետեւանքով, որովհետեւ այստեղ նույնպես ձեւականությունն է տեղ գտել մեր կյանքում»,- ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ և հավելել`«Ձեւականությունն ու անտարբեր վերաբերմունքը զինված ուժերի նկատմամբ անթույլատրելի են, քանի որ դա չի նպաստում ո'չ երկրի զարգացմանը, ո'չ էլ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը, հատկապես` մեր երկրի դեպքում, որի հարեւանն ամեն օր ու ժամ հայտարարում է հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին»:
Բակո Սահակյանը խոսել է նաեւ զինված ուժերում տեղ գտած որոշ բացասական երեւույթների մասին՝ ավելի կոնկրետ կաշառակերության եւ հափշտակությունների: «Եվ մինչեւ այս երեւույթները չվերանան՝ մենք ձեզ հետ միասին պետք է դադարենք երազել մեր հաջողությունների մասին: Նման պայմաններում բանակը ներուժ չի ունենա հակառակորդին ջախջախելու համար, եւ եթե խուսափում ենք այդ ճշմարտությունից, ապա շարունակում ենք մեր կեղծ կյանքը` դրանով սրբապղծելով մեր զոհված ընկերների հիշատակը»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք ԵՐԿԻՐ օրաթերթի վաղվա`փետրվարի 5-ի համարում: