|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ:
Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում արծարծվել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահը կարեւորել է խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի դերը այդ հարցերի լուծման գործում եւ ընդգծել նրանց միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաեւ բանակ-հասարակություն կապերի ընդլայնման վրա:
Բակո Սահակյանը հավելել է, որ նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ: