կարևոր
430 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-06 17:38
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխվեց դատարան

Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխվեց դատարան

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կրկին «Երևան-Կենտոն» ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխվեց հակակոռուպցիոն դատարան։ 

Նիստից առաջ պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը մնում է  նույնը՝ ծանր. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել, ցավերը թույլ չեն տալիս, երկու ամիս մեջքի վրա պառկած է, ինչը տարբեր տեսակի բարդություններ են առաջացրել,  մկանների հետ կապված խնդիրներ են առաջացրել։ Դիմել ենք բժշկական հասատատություններ տեղափոխելու համար, մինչ օրս չի տեղափոխվում։ Այն մեծ ծավալի բժշկական օգնությունը, որ պետք է ստանար, չի ստացել»։

Այսօրվա դատական նիստում հետազոտվում են ապացույցները։