կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-08 11:22
Հասարակություն

Գովասանագրերն անվճար են. Արմեն Աշոտյան

Գովասանագրերն անվճար են. Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Հարգելի աշակերտներ և ծնողներ, Ի պատասխան ձեր հարցադրումներին տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՆ-ի կողմից լավագույն աշակերտներին տրվող գովասանագրերն ԱՆՎՃԱՐ են:

 

Դրանց տպագրությունն ու ձեռքբերումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեով և դպրոցները ՊԱՐՏԱՎՈՐ են տրամադրել դրանք առանց հավելյալ գումարներ գանձելու:

 

Այլ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում եմ գրեք ինձ անձնական փոստով, նշելով դպրոցի համարը, աշակերտի անուն ազգանունը և դասարանը»: