|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Արմավիրում ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
«Այսօր բոլորն էլ ցանկանում են ունենալ արդար ու անկախ դատական համակարգ, ամուր հիմքերով մարդու իրավունքների ինստիտուցիոնալ համակարգ: Դրա համար իշխանությունը պետք է իրապես սահմանափակվի մարդու իրավունքներով: Ես ցանկանում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ իմ երեխան կախված չէ չինովնիկի հայեցողությունից, որտեղ Սահմանադրությունը հստակ սահման է դնում իշխանության գործունեության նկատմամբ»,- ասել է Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությում կան ճեղքեր, որոնք հաճախ լցվում են որոշ մարդկանց հայեցողություններով:
«Սահմանադրությամբ իրավական որոշակիությունը պետք է գերակայի, որպեսզի հայեցողական մոտեցումների հնարավորությունը բացառվի: Մարդիկ զբաղեցնում են պաշտոններ և սկսում լուծել սեփական սոցիալական խնդիրները, տեղի է ունենում քաղաքական, տնտեսական և վարչական սերտաճում, զսպումների և հակակշիռների մեխանիզմը սկսում է չաշխատել: Դրա պատճառն այն է, որ մենք հիմքը սխալ ենք դրել, այս երևույթը պետք է արմատախիլ արվի հենց Սահմանադրության դրույթներով»,- ասել է Գագիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության կայքը: