կարևոր
8749 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-16 22:40
Հասարակություն

Ողբերգական դեպք` Շիրակի մարզում, մարզային ապաշնորհ չինովնիկների պատճառով. պատգամավոր

Ողբերգական դեպք` Շիրակի մարզում, մարզային ապաշնորհ չինովնիկների պատճառով. պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ">գրում է.

«Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Շիրակի մարզում:

Այսօր Ոսկեհասկում շունը գզել հինգ տարեկան երեխայի, որի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխվել համայնքի ևս չորս բնակիչներ, ովքեր նույնպես տուժել էին շան հարձակումից։

Թափառող շների խնդիրը Շիրակի մարզում ավելի արդիական և հրատապ է դառել։ Վերջին ամիսներին մարզի բնակիչները մեր գրասենյակներ ավելի հաճախ են դիմում թափառող շների հետ կապված խնդիրներով։ Օր օրի իրավիճակն ավելի է սրվում մարզի գրեթե բոլոր համայնքներում։ Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ շները հարձակվել ու կծել են մեր քաղաքացիներին։

Շատ համայնքներում գործարկվել է թափառող շների ստերջացման ծրագիրը: Դրա համար զգալի միջոցներ են հատկացվում։

Բայց վերահսկողությունը․․․․

Թե ինչպես են ընկերությունները բարեխղճորեն կատարում իրենց աշխատանքը, շատ վատ է կազմակերպված: Գրեթե բոլոր դեպքերում թղթի վրա ամեն ինչ կարող է կատարյալ տեսք ունենալ: Բայց գործնականում, այսինքն՝ փողոցում տեսնում ենք լրիվ հակառակը։

Եթե ​​և՛ մարզային ապաշնորհ չինովնիկները, և՛ մրցույթ հաղթած ընկերությունները իսկապես աշխատեին, այլ ոչ միայն ծախսեին հատկացված գումարները, ապա թափառող շների թիվը հաստատ կպակասեր։

Ավաղ, նույնիսկ եթե երկրի բոլոր շներին բռնեն և ստերջացնեն, նոր թափառող կենդանիները կշարունակեն հայտնվել: ՔՊ-ական իշխանությունը պայքարում է ոչ թե պատճառի, այլ հետևանքի դեմ։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նույնիսկ հրատապ լուծում պահանջող այս խնդրի դեպքում պետական ​​մեքենան չի էլ կարողանում ադեկվատ սկսել աշխատել, էլ չեմ խոսում արդյունավետ լուծման մասին»։