Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղացի եւ եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ։ Անցած շաբաթ ՔՊ-ականների հետ մարզ էին այցելել Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները, այս շաբաթ-կիրակի ՔՊ-ական պատգամավորներն էին Սյունիքում եւ քաղհասարակության սորոսական թեւի ներկայացուցիչները՝ Լարիսա Մինասյան, Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան։
Իսկ երեկ էլ եռօրյա այցով Սյունիքում էին գտնվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։ Այցը կազմակերպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Այն ներառում է այցելություն Կապանի, Գորիսի, Վերիշենի կանանց ռեսուրսային կենտրոններ։ Այս հանդիպումներին նախատեսվում է նաեւ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ներկայությունը։
Սյունիքում վախեցած հիշում են, որ մարզի նկատմամբ այսպիսի աննախադեպ հետաքրքրություն էր նաեւ Սեւ լճի տարածք ադրբեջանցիների ներխուժման օրերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում