|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ադրբեջանական haqqin.az-ը հայտնում է, որ Բաքվի Սաբայիլի շրջանում քանդում են օլիգարխների և չինովնիկների առանձնատները:
Պարբերականի թղթակիցը եղել է դեպքի վայրում ՝ փորձելով մանրամասներ ճշտել: Տեղի բնակիչներից հաջողվել է պարզել, որ տներն ապամոնտաժվում են իշխանության հրամանով, սակայն հստակ պատճառները հայտնի չեն: Բնակիչներից ոմանք նշել են, որ շքեղ առանձնատները կառուցվել են ապօրինաբար` առանց համապատասխան թույլտվության: Ասել են նաև, որ տները պատկանում են «մեծ մարդկանց», որոնց իրենք անգամ չեն ճանաչում:



