կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-25 19:03
Տնտեսական

«Որոտան»-ի վաճառքի գործարքում թերություններ կան. Հովիկ Աբրահամյան

«Որոտան»-ի վաճառքի գործարքում թերություններ կան. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անելու է, որ «Որոտանի» վաճառքի գործարքը կայանա, բայցեւ մյուս կողմից շտապում է վստահեցնել, որ ամեն ինչ լինելու է ի շահ պետության: Այս մասին Աբրահամյանն ասաց Դիլիջան կատարած այցի ժամանակ՝ ի պատասխան Yerkir.am-ի հարցադրման:

 

«Գործարքում կան թերություններ»,-հայտարարեց վարչապետը եւ նկատեց, որ օրինակ շահութաբերության սանդղակը շատ բարձր է, ինչին կտրականապես դեմ է: Հովիկ Աբրահամյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է նաեւ, որ իր մոտեցումները, այն կետերը որոնց հետ համաձայն չեն, ներկայացվել է երկրորդ կողմին եւ եթե վերջիներս դրանք չընդունեն, ապա գործարքը չի կայանա:

 

Ի դեպ` Yerkir.am-ի դիտարկմանը`  հնարավո՞ր է, որ «Որոտանի կասկադը» ձեռք բերած ամերիկյան  «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությունը ինչ-ինչ կապեր ունենա հայաստանցի ինչ-որ անհատի հետ, Հովիկ Աբրահամյանը ասաց'«չեմ կարծում...»:


 

 

Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցն առաջարկում ենք դիտել մեր տեսանյութում: