կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 15:49
Քաղաքական

Կադաստրի կոմիտեի ղեկավարը սպառնո՞ւմ է համագյուղացիներին

Կադաստրի կոմիտեի ղեկավարը սպառնո՞ւմ է համագյուղացիներին

2019 թվականի դեկտեմբերի 5-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի Կադաստրի կոմիտեի ղեկավար է նշանակվել Սուրեն Թովմասյանը։ Թվում է, թե Կադաստրային գործը պարապ գործ չէ ու առավել եւս, ողջ Հանրապետության միակ պատասխանատուն պետք է ժողովրդական լեզվով ասած՝ քիթ սրբելու ժամանակ չունենա։ Բայց արի ու տես, որ ոչ միայն ազատ ժամանակ ունի, այլ «Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն՝ այնքան պարապ է, որ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում, ՔՊ-ի նախըտրական շտաբում նստած իր համագյուղացիներին աղաչում, պաղատում, տեղն ընկած տեղն էլ ասում են, թե սպառնում է՝ ասելով, որ իրեն ուրիշ տեղերը հետաքրքիր չեն, թեկուզ կրվի ՔՊ-ն, բայց իր տարածքում պարտավոր են մի մարդու պես ՔՊ-ի թեկնածու ընտրել, որ իր երեսը պարզ անեն:

Ահա թե ովքեր են ՔՊ-ականները, ովքեր են ամենապատասխանատու այրերը մեր երկրում՝ նրանք, ովքեր ոչ թե կարեւորում են համայնքի առաջընթացը, զարգացումը, ովքեր ոչ թե կշռադատում են, թե ո՞ր թեկնածուի ծրագիրն է համայնքի ու պետության շահերից բխում, այլ նրանք, ովքեր աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին ի պաշտոնե իրենց վրա դրված պատասխանատվությունը մի կողմ շպրտելով՝ փորձում են պարգեւավճարվելու ու աշխատավարձից չզրկվելու իրենց ճարը տեսնել։

Ի դեպ, ստորեւ հրապարակված նկարում նշված է այսօր, բայց մեր աղբյուրները պնդում են, որ ամեն օր նույն անձը ՔՊ-ի համար քվե է աղերսում իր համագյուղացիներից։