|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր` ԱԺ-ում էներգետիկ ոլորտի` 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին Որոտանի կասկադի վաճառքի մասին: «Ո՞ւր է հասել Որոտանի վաճառքը, ճի՞շտ է, արդյոք, որ առնողը խնդիրներ ունի «Ամերիա» բանկի հետ»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, որ, վերջին տեղեկություններով, գործարքը կավարտվի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, և պայմանագրի վերջնական ստորագրումից հետո անդրադարձ կկատարվի այն վարկային ծրագրին, որի համար միջոցներ տրամադրել է Գերմանիայի զարգացման բանկը:
Արամ Մանուկյանը արձագանքեց. «Մեկ ամիս է` կրկնում եք՝ մեկ-երկու օրից կստորագրվի, ինչ-որ բան կա, չէ՞, որ խանգարում է: Ես գիտեմ` դա ինչն է, բայց անցանք առաջ»:
Փոխնախարարը կրկնեց, որ վաճառքի պայմանագիրը կստորագրվի վաղը կամ մյուս օրը: