կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 10:50
Աշխարհ

Իտալիան ստանձնել է Եվրոպական Միության նախագահությունը

Իտալիան ստանձնել է Եվրոպական Միության նախագահությունը

Իտալիան հուլիսի 1-ից կես տարով կստանձնի Եվրոպական Միության նախագահությունը. հայտնում է mk.ru-ն:

 

Իտալիայի կառավարությունը ցանկանում է փոխել եվրոպական քաղաքականության առաջնահերթությունների վեկտորը, որ  ԵՄ-ի քաղաքացիների համար միավորված Եվրոպան կրկին ընկալվի որպես «երազանք», այլ ոչ թե խնդիրների ու հիասթափությունների աղբյուր։

 

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին բազմիցս նշել է, որ Իտալիայի  ու համաեվրոպական նպատակները հիմնականում համընկնում են։ «Իտալիան պատրաստ է փոխվել, սակայն այդ փոփոխությունը հնարավոր չէ առանց ԵՄ-ի նորացման»,- ասել է նա: