|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը մարտի 1-ից անցել է Ռուսաստանին:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հիմնական ուշադրությունը սեւեռվելու է Աֆղանստանին եւ Կոսովոյին: Աֆղանստանի հարցով նիստը ծրագրված է մարտի 19-ին: Քննարկմանը կմասնակցեն ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների եւ Աֆղանստանի արտգործնախարարները:
Ռուսաստանը մտադիր է նաեւ զբաղվել մերձավորարեւելյան հակամարտությունների կարգավորմամբ: Մասնավորապես` քննարկվելու է Լիբանանի հարցով թիվ 1701 բանաձեւի իրագործումը, Գոլանի բարձունքներում իրադարձությունների զարգացման դինամիկան, իրադրությունը Իրաքում, Եմենում:
Կանցկացվեն նաեւ Կոսովոյին վերաբերող քննարկումներ:
Ինչ վերաբերում է Աֆրիկային, Ռուսաստանը նախատեսում է ուշադրությունը կենտրոնացնել Լիբիայի վրա, Հյուսիսային եւ Հարավային Սուդանների հակամարտությանը, Մալիի ճգնաժամին: