Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ շաբաթ առաջ yerkir.am-ը գրել էր, որ Երևանում հայտնաբերվել է ամիսներ առաջ առևանգված մեքենա, որը վարելիս է եղել ԱԺ աշխատակից ներկայացած մի կին, իսկ նրա ամուսինը` Վարդան Հարությունյանը, մեքենան հայտնաբերելու օրը ձերբակալվել է:
Այսօր yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերի խարդախությունը) և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Yerkir.am-ի տեղեկություններով` նույն գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Վարդան Հակոբյանի նկատմամբ: Նշենք, որ այս գործով տուժողը` Արման Եղիազարյանը, ապրիլի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. նոյեմբեր ամսին Վարդան Հարությունյանի և Վարդան Հակոբյանի կողմից իրենից հափշտակվել է իրեն պատկանող ԲՄՎ 545 մակնիշի ավտոմեքենան: Սակայն նախաքննության ընթացքում և’ Վ.Հարությունյանը, և’ Վ.Հակոբյանը հերքել են ավտոմեքենայի հափշտակության գործում իրենց մասնակցությունը: Դեպքի վերաբերյալ տուժողը դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: Հայտնելով գործի մանրամասները` Եղիազարյանը հիշյալ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ մեքենան հայտնաբերելու պահին քննիչների հետ «բարեխոսող» անձնավորությունը` քննիչ Սուրեն Նավոյանը, և գործը քննող քննիչը աշխատում են նույն աշխատասենյակում, և վերջինս գրեթե միշտ ներկա է գտնվել իր գործով կատարվող քննչական բոլոր գործողություններին /ցուցմունքներ, առերեսում Վարդան Հարությունյանի հետ և այլն/:
«Ոստիկանության Մալաթիայի բաժնի քննիչ Սուրեն Նավոյանը, ի սկզբանե տեղյակ լինելով` ով է հափշտակել իմ ավտոմեքենան, և որտեղ է այն գտնվում, փոխանակ անմիջապես հայտներ այդ մասին քննությանը, ընդհակառակը` պարտակել է հանցագործությունը և, ամենայն հավանականությամբ, տեղեկատվություն է տրամադրել հանցագործներին կատարվող քննչական և նախապատրաստվող օպերատիվ գործողությունների մասին` դրանով իսկ խոչընդոտելով քննությանը և արատավորելով ոստիկանի պատիվը»,- իր դիմումում հայտնել է տուժողը:
Եղիազարյանը պաշտոնյաներին խնդրել է կարգադրել համապատասխան ստորաբաժանումներին` մանրակրկիտ ուսումնասիրել Սուրեն Նավոյանի գործունեությունը և իրական նպատակները ՀՀ ոստիկանությունում աշխատելու տարիներին` չբացառելով, որ նման արարքներ նա թույլ տված կլինի նաև նախկինում:
Yerkir.am-ն, իր հերթին, համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն` ճշտելու` արդյո՞ք քննիչ Նավոյանի նկատմամբ նյութեր նախապատրաստվո՞ւմ են, թե՞ ոչ: