| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բըրջիթա Ջոնսդոթիրը, ով նախկինում կամավորական աշխատող է եղել հայտնի Wikileaks կայքում, ասել է, թե ԱՄՆ արդարադատության մարմինները պահանջել են Twitter-ից, որպեսզի այն հանձնի նրա անձնական նամակները:
«ԱՄՆ կառավարությունը ցանկանում է ունենալ իմ բոլոր հաղորդագրությունները` սկսած 2009-ի սեպտեմբերի մեկից: Արյդո՞ք նրանք հասկանում են, որ ես Իսլանդիայի խորհրդարանի անդամ եմ»,- ասել է պատգամավորը:
Նա նշել է, թե ինքը պայքարելու է, որպեսզի Նահանգները չկարողնան ստանալ իր հաղորդագրությունները:
«Խոսքը միայն իմ մասին չէ: Սա սպառնում է բոլոր նրանց, ովքեր որեւէ կապ են ունեցել WikiLeaks -ի հետ: Նահանգների արդարադատության համակարգի համար անպատվաբեր է մկաններն այս կերպ մարզելը: Իմ բախտը բերել է, որ խորհրդարանի ներկայացուցիչ եմ: Իսկ մյուսնե՞րը: Իմ պարտքն է ամեն ինչ անել` այս ոտնձգությանը վերջ տալու համար»,- ասել է Բըրջիթա Ջոնսդոթիրը:
Twitter-ի ներկայացուցիչները նշել են, թե իրենք չեն պատրաստվում որեւէ պատասխան տալ նման յուօրինակ պահանջներին, իրենք պաշտպանում են իրենց օգտատերերի իրավունքները եւ իրենց քաղաքականության մի մասն է իրավական ճնշումների եւ կառավարական պահանջների մասին տեղեկացնելը:
Twitter-ում բոլոր հաղորդագրությունները բաց են, բայց օգտվողները կարող են նաեւ անհատական հաղորդագրություններ ուղարկել միմյանց:
Ջոնսդոթիրը մասնակցություն է ունեցել WikiLeaks-ի անցյալ տարվա այն տեսագրության գաղտնազերծմանը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես ամերիկացի զինվորները ուղղաթիռից կրակում են «Ռոյտերսի» երկու թղթակցի վրա:
Նահանգները պահանջում են հենց այս ժամանակաշրջանում Ջոնսդոթիրի նամակագրությունները: Այս մասին գրում է «Գարդիանը»: