կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-25 13:51
Արցախ

Հակառակորդի գնդակից երեկ զոհված Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է

Հակառակորդի գնդակից երեկ զոհված Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային վաշտի 1-ին հրաձգային դասակի 1-ին հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Արմեն Ավետիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։