|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մարտի 29-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորված զինծառայող Հովսեփ Անդրեասյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի Մխչյան: Yerkir.am-ին այս մասին ասաց Արարատի մարզի Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:
«Հովսեփի դին այսօր են բերելու գյուղ, հոգեհանգիստը հենց այսօր էլ լինելու է, վաղն էլ արդեն՝ հուղարկավորությունը»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց նաև, որ իրենք դեպքի առնչությամբ որևէ մանրամասնության չեն տիրապետում: Նաև տեղեկացրեց, որ տղայի աճյունը կամփոփվի գյուղի զինվորական գերեզմանոցում:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: