կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-20 13:06
Արցախ

Փոխհրաձգության ժամանակ զոհված սերժանտը հետմահու պարգևատրվել է

Փոխհրաձգության ժամանակ զոհված սերժանտը հետմահու պարգևատրվել է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ 
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում,  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կողմից ստացված հրազենային վերքից  զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: