|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Yerkir.am-ն իր հրապարակումներից մեկում գրել էր 21-ամյա Աննա Պետրոսյանի մասին, ով 2012-ի մայիսի 4-ին ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից հետո մինչ օրս ձեռնոցներով է շրջում և վիրահատման կարիք ունի: Խնդիրն այն է, որ աղջկա վիրահատման հարցն այդպես էլ չէր լուծվում` ոչ մեկին չէր հետաքրքրում աղջկա առողջական վիճակը:
ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է yerkir.am-ի հրապարակմանը: Աննա Պետրոսյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արտահերթ ընդունելություն է կազմակերպել և հրավիրել իրեն նախարարություն:
«Նախարարն ասաց, որ բոլոր հարցերը շուտով կլուծվեն: Նա ինձ ուղեգիր տվեց, ըստ որի` պետք է այցելեմ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի մոտ: Նա կզննի ինձ և անհրաժեշտ բուժումը կառաջարկի: Նախարարն ասաց, որ Սահակյանը կնշի նաև ծախսերը, որն էլ ես պետք է նախարարություն ներկայացնեմ»,- ասաց Աննան: