|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀԱՊԿ-ը պետք է դինամիկ զարգանա և ապահովի անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական ոլորտում, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը լուծվում է: Այդ մասին РИА Новости-ին երեկ ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Դա հիպոթետիկ հարց է, ոչ հեշտ: Ամենագլխավորն այն է, որ ՀԱՊԿ-ը շարունակի արդյունավետ գործել: Այժմ այնտեղ կա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: Հույս ունենանք, որ այդ կառույցը կշարունակի դինամիկորեն զարգանալ և ապահովել անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական ոլորտում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է լուծվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, դա դեռևս կա, բայց դրա վրա աշխատում են»,- ասել է Կարասինը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի՞ մինչև 2020 թվականը՝ կապված Հայաստանի դիրքորոշման հետ, և դո՞ւր է գալիս, արդյոք, նման վիճակը Մոսկվային: