Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, նրա փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, իսկ վերջինիս փոխարեն ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին Արմեն Գեւորգյանին եւ Յուրի Խաչատուրովին ներկայացնելու պաշտոնական արարողությունից հետո, երբ արդեն տեսախցիկները դահլիճից դուրս են բերվել, Սերժ Սարգսյանը ներկաներին բացատրել է, թե ինչու է Յուրի Խաչատուրովին նշանակել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Նա մասնավորապես ասել է, որ ինքը Յուրի Խաչատուրովի թեկնածությունն առաջարկելու է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար: Եթե ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանը, համաձայնի, ապա Խաչատուրովն առաջիկայում կնշանակվի այդ պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: