|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկին պատգամավոր Ջահիթ Բաղչիին նշանակել է Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպան. ասվում է Resmi Gazete-ում հրապարակված փաստաթղթում:
Բաղչին արդեն ժամանել է Բաքու: Twitter-ի իր միկրոբլոգում նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին աջակցության համար:
Բաղչին կփոխարինի Էրքան Օզորալին, որի դիվանագիտական առաքելությունն Ադրբեջանում արդեն ավարտվել է: Օզորալը Բաքվում աշխատել է 2016-ից 2020 թվականներին:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները պնդում էին, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը կզբաղեցնի Քաթարում Թուրքիայի դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Ահմեդ Դեմիրոքը: Բայց, փաստորեն, ի վերջո, Էրդողանի ընտրությունը ընկավ Բաղչիի վրա: