Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առավոտյան տեղեկանալով, որ կառավարությունը, անակնկալի բերելով թե' հասարակությանը, թե' քաղաքական ուժերին, այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկման ու քվեարկության ներկայացնի նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծ, «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք ներկայացուցիչներ, մտահոգ քաղաքացիներ շտապել էին ԱԺ շենքի մոտ` իրենց բողոքն այդ առթիվ արտահայտելու:
Հավաքվածները նշեցին, որ սա ոչ թե «Դեմ եմ»-ի կազմակերպած ակցիան է, այլ ինքնաբուխ ակցիա է: Նշելով, թե կառավարության նոր օրինագծում, որքանով որ հաջողվել է ծանոթանալ, ոչ մի նոր բան չկա, եւ, ըստ էության, հին դրույթները ներկայացվում են նոր ձեւակերպմամբ, «Դեմ եմ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ նախ' պետք է ծանոթանան կառավարության ներկայացրած նոր օրինագծին, այնուհետև, եթե պետք լինի, նաեւ խոստացան վերսկսել բողոքի լայնածավալ ցույցերը: Իսկ մինչ այդ' նրանք մտահոգություններ ունեն նոր օրինագծով առաջարկվող դրույթների վերաբերյալ:
Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀԿ-ական պատագամավորներին եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ԱԺ մուտքի մոտ դիմավորում եւ ուղեկցում էին սուլոցներով ու «ամոթ» վանկարկումներով:
Մանրամասները' տեսանյութում: