|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։
Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։
Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։