Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամը» գրում է. «Ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն ձեռք բերեց 180 մլն դոլարով, որից 110 մլն դոլարը պարտավորվել է փոխանցել ընկերության հաշվին, իսկ 70 մլն դոլարով առաջիկա 6 տարիների ընթացքում պետք է արդիականացվեն ու վերանորոգվեն համալիրի 3 ՀԷԿ-երը: Սակայն, «168 ժամի» տեղեկություններով, մինչ այժմ գումարը չի փոխանցվել, նաև «Քոնթուր գլոբալը» ՀԾԿՀ չի ներկայացրել կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը:
Այս հարցերի մասին, ինչպես նաև արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, թե ամերիկյան կողմը դժգոհություն ունի պայմանագրի պայմաններից և ցանկանում է վերանայել դրանք, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ուղղված մեր հարցմանն ընդամենը պատասխանեցին, որ «Որոտանի ՀԷԿ-երի համալիրի» գույքի վաճառքի պայմանագիրը կնքված է: «Ներկայումս բանակցություններ են ընթանում տեխնիկական հարցերի շուրջ, որից հետո պետք է ստորագրվի գործարքի փակման ակտը, այնուհետև կիրականացվեն վճարումները և մյուս գործընթացները»,- նշել են նախարարությունից:
Ի դեպ, «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչև 2029 թ. հունիսի 18-ը: Այս մասին որոշում առաջիկա հունիսի 18-ի նիստում կընդունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։