|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերը գրում է. «ՀԷԿ-երի տերերն աղերսագին նայում են երկնքին, խնդրում, որ ձյուն կամ անձրև գա: «Փետրվարն էլ անհույս է, ասել են՝ տեղումներ կլինեն մեկ-երկու օր. ջրամբարները չեն լցվում, ուղղակի ֆորսմաժոր է: Էս տարվա նման երբեք չի եղել»,- ասաց մեր զրուցակից ՀԷԿ-ատերը: Բա ի՞նչ եք անելու:
«Հույսներս մարտի վրա է. եթե մարտին էլ տեղումներ չեղան, նշանակում է՝ ողջ տարվա կտրվածքով չենք աշխատի, որևէ մեկից «պահանջելու» չունենք»: Այսինքն՝ ՀԷՑ-ի, «ՀայՌուսգազարդի» բախտը կբերի՝ տաք ձմեռը նրանց վրա էլ չեկավ, ձեր հաշվին պարապուրդը կլրացնեն: «Դե հա. ատոմակայանը վերանորոգման մեջ է, պետք է գազ վառեն, էլեկտրականություն ստանան, տան ժողովրդին, մենք ինչ ենք անելու՝ չգիտենք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: