Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ Որոտանի կեսն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի Կառավարությունը որոշել է լուծարել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը, գրում է 168.am-ը։
«Ընկերության լուծարումից հետո առկա ֆինանսական միջոցներն ուղղվելու են ոչ թե պետական բյուջե, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ:
Նշենք, որ Որոտանի ՀԷԿ-ն ունի հավաքագրման ենթակա 14343381.2 հազ. դրամ դեբիտորական պարտք, որից 6071521.0 հազ. դրամը «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքն է, 8093488.7 հազ.դրամը՝ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտքը, 46938.3 հազ.դրամը՝ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ի պարտավորությունը, և 131433.2 հազ.դրամը՝ պետական բյուջեի պարտավորությունը:
Ընկերության դրամական միջոցները կազմել են 2,805,547.9 հազ. դրամ, այդ թվում՝ 1,051,280.0 հազ. դրամը ավանդադրված են՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ 1.440.000 ԱՄՆ դոլարով, և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ 350,000.0 հազ. դրամ:
Ըստ Կառավարության որոշման՝ ավանդադրված միջոցները փոխանցվել են պետական բյուջե»,- գրում է աղբյուրը: