|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, որի արդյունավետության մասին վկայում է աշխարհի փորձը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ` երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերակշիռ մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառը հիմնականում պնևմակոկային հարուցիչն է: Այս հարուցիչը նաև ծանր ընթացքով այլ մանրէային հիվանդությունների, մասնավորապես մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից է, հատկապես վաղ հասակի երեխաների և տարեցների դեպքում:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով` նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։
Առողջապահության նախարարությունն ակնկալում է, որ շուտով կնվազեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերը և մենինգիտները։ Դրանով իսկ կվերահսկվի մանկական մահացությունը։