Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափն ստանալու կենդանի պատվաստանյութով:
Հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ 2 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 95%, 2018թ.՝ 93%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92%: Նույն իրավիճակն է նաև 1 և 6 տարեկանների շրջանում՝ 1 տարեկան երեխաների շրջանում 2017թ. կազմել է 96%, 2018թ.՝ 94%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 93.7%, 6 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 97%, 2018թ. և 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 96%: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի ընդգրկվածության ցուցանիշներն առանձին վերցված ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը:
Մասնավորապես` 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95% -ից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60%-90%, իսկ 68 համայնքում՝ 90%-95%: Երևանում 2 տարեկան երեխաների շրջանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 2019թ. առաջին եռամսյակում, ինչպես նաև 2018թ. կազմել է 87%, 2017թ.՝ 90.7%: