|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով միակողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2,Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածը:
Սևանի ավտոճանապարհին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Ջերմուկի, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են: