Այս օրերին Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածը հիմնովին քանդած է` վերանորոգում են: Աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ և դեռ չեն ավարտվել: Բայց զավեշտալին այն է, որ շինարարական փոշու և ցեխի մեջ, երբ ասֆալտ չկա, Հյուսիսային պողոտայում գործող որոշ խանութների տերեր կարմիր գորգեր են փռում խանութների դիմաց, անգամ` ֆուրշետի սեղաններ դնում: