|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Երեկ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ այցելել է «Մեգերյան կարպետներ»: Yerkir.am-ի տեղեկություններով` Քիմին և նրա 3 քույրերին Կարսի շրջանի 4 տարազ են նվիրել /գլխարկներով/, ինչպես նաև` 4 գորգ` «Տերյան» մշակութային կենտրոնի պատրաստած:
Քարդաշյանն ինքն է ցանկացել լինել «Մեգերյան կարպետներ» կենտրոնում: Տեղում արագ միջոցառում է կազմակերպվել: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը հայկական կերակրատեսակներ է պատրաստել և հյուրասիրել: Միջոցառմանը ներկա է եղել նաև թառահար Միքայել Ոսկանյանը` իր խմբով, որի կատարումներն ուղեկցվել են «Տերյան» մշակութային կենտրոնի տարազների ցուցադրությամբ: Միջոցառմանը ներկա է եղել նաև «Մեգերյան կարպետների» նախագահը` Րաֆֆի Մերգերյանը: