|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ծերատների միավորման առաջին ակտը կայացավ այսօր. Նորքի աշխատակազմը տեղափոխվեց թիվ 1 տուն-ինտերնատ։
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ թիվ 1 ծերատան երկարամյա տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու մասին որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
Խնամյալները մտահոգիչ լուրեր են լսել, որ կառավարությունը գաղտնի շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման խայտառակ նախագիծ, որով՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը» և «Նորքի տուն-ինտերնատը» միացվում են իրար։ Նրանք լսել են, որ Նորքում գտնվող շենքը վաճառվելու է, իսկ այնտեղի ծերերը տեղափոխվելու են իրենց հաստատություն, որն առանց այդ էլ գերբեռնված է։
Հիշեցնենք՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի» խնամյալները բողոքի ակցիա էին իրականացրել։
Ծերատանն այսօր տեղի ունեցող իրադարձություններին հետևեք Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ: