կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 17:21
Առանց Կատեգորիա

Առանց կրակ ծուխ չի լինում

Առանց կրակ ծուխ չի լինում

Լրագրող Գեւորգ Ավչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Նախիջեւանում խուճապ է: Այն խուճապից չէ, որ ասում էին, թե Երասխում «խուճապ» է, բայց իրականում սուտ էր: Նախիջեւանում իրական խուճապ է, փախչում են' ձեռի հետ էլ «Ռեգնում»-ին հայտնում, թե' «Էրմանի գյալդի»' հայերը հարձակվում են: Բա շատ էլ լավ են անում հայերը, բա ի՞նչ էիք ուզում' դուք Երասխում կրակեք մեզ վրա, մենք ձեզ վրա չկրակե՞նք: Թե իրականում ինչ է կատարվում Նախիջեւանում, չգիտենք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, թե դա ադրբեջանցիների ապատեղեկատվությունն է...

 

Պաշտոնական լրատվությունն ընդունում ենք ի գիտություն, բայց հասկանում ենք' դիրքերում կանգնած հայ զինվորն այդքան հեշտությամբ չէր մարսելու երկու զոհը Երասխի ուղղությամբ: Ու տղերքը, երեւի, առաջ են գնացել ու շատ էլ լավ են արել: Ասում են' ոչ մի հարձակում էլ չկա «Ռեգնումի» նշած հատվածում, ընդամենը մի 2 դիրք ենք վերցրել, որտեղից Նախիջեւանի ամենախիտ բնակեցված հատվածներն արդեն հայտնվում են հայկական զինված ուժերի կրակի գոտում, եւ ընդամենը...

 

Ու հետաքրքիրն այն է, որ երբ նրանց հատուկ նշանակության' «էլիտար» դիպուկահարներն էին կրակում մերոնց վրա, ոչ ոք չէր փախչում ո'չ դիրքերից, ո'չ էլ գյուղից: Բայց Նախիջեւանում հայեր չեն ապրում, որ չփախչեն, այնտեղ դեռ ադրբեջանցիներ են «վխտում»: Ու հալալ է տղերքին, որ մի երկու կիլոմետր առաջ են գնացել: Ադրբեջանցիք հենց իրենք էին ասում, թե զոհեր կան, դրանց էդ զոհերն էլ' Անդրանիկ Եղոյանի ու Բորիս Գասպարյանի շիրիմին մատաղ... Արյանն արյունով են պատասխանում, որ ադրբեջանցիները հանկարծ չոգեւորվեն ու որոշեն, թե էնքան ուժեղ են, որ կարող են էլի հայի արյուն թափել ու անպատիժ մնալ:

 

Մենակ թե ՊՆ-ն ադրբեջանցիներին դաս տված զինծառայողներին չպատժի, այլ խրախուսի... Իսկ ադրբեջանցիք թող իմանան' ինչքան կրակեն մեզ վրա, էնքան մերոնք ավելի առաջ են տանելու մեր դիրքերը' մինչեւ Ադրբեջանը պրծնի, ու էնքան զոհ են ունենալու, մինչեւ, որպես ցեղախումբ, մի օր սպառվեն: Ինչքան էլ ուզում է հերքի Արծրուն Հովհաննիսյանը, միեւնույն է, հալալ է տղերքին, որ կրակել են Նախիջեւանի ուղղությամբ ու մի բան էլ մեր դիրքերն առաջ են տվել»: