Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Օրեր առաջ «Ժողովուրդը» գրել էր, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փարավոն Միրզոյանը Հայաստան է ներմուծել 1727 կգ նկարներ և քանդակներ, որոնց մասին հայտարարագիր չի ներկայացրել, ինչի հետևանքով ՊԵԿ-ի կողմից տուգանվել է 50.000 դրամով: Խոսքն ապրիլի 25-ից Ազգային պատկերասրահում ցուցադրվող` իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների մասին է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Անտիկյան պատկերասրահի» տնօրեն, Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրության համակարգող Արմինե Անտիկյանը նշեց, որ չկա նման բան, քանի որ նկարները բերվել և տարվել են Հայաստանից սահմանված ժամկետներում:
«Դրանք ցուցադրվում էին Գերմանիայում, որոշ ժամանակով ցուցադրվեցին Ազգային պատկերասրահում և կրկին տեղափոխվեցին Գերմանիա` նախանշված ժամկետում: Ոչ մի խնդիր չի եղել, արդեն մի քանի օր է` նկարները տեղափոխվել են»,- ասաց նա:
Ի դեպ, ցուցահանդեսին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ներկայացվել է արվեստագետի բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: