Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փարաքար տանող մայրուղին համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը «պաստառապատել» է: Օրենքով չնախատեսված վայրում փակցված քարոզչական նյութերի մի մասը մյուս թեկնածուների նախաձեռնությամբ արդեն պոկված ու պատռված է:
Սեպտեմբերի 29-ին համայնքում պատրաստվում են ղեկավար ընտրել: Առաջադրված 4 թեկանածու կա՝ ներկայիս համայնքապետ Սամվել Վարդանյանը, նրա տեղակալ Սարդուր Թևոսյանը, մյուս երկուսը ավագանու անդամներ Դավիթ Մինասյանն ու Սամվել Ավետիսյանն են:
Թե որտեղ և ինչպես փակցնել պաստառները, նախապես կանոնակարգված է եղել, և «որտեղ ուզեմ՝ կփակցնեմ» սկզբունքը համյանքապետը չի հանդուրժել՝ ոստիկանություն, տեղական ընտրական հանձնաժողով դիմելուց հետո նրա անմիջական մասնակցությամբ դրանք հեռացվել են:
«Տարանք այնտեղ, որտեղ դրանց տեղն էր՝ աղբանոց: Իմ հանդիպումն է բնակիչներին հետ, բերել իր նկարներն է փակցնում: Մինասյանը ծառ չէր թողել, որի բնին պաստառ փակցրած չլիներ»,- Yerkir.am-ին ասաց ներկայիս համայնքապետը:
Նրա փոխանցմամբ՝ բնակիչների կողմից ևս բողոքներ եղել են, ասել են՝ պաստառները, որոնք առանց իրենց համաձայնության են փակցվել, չեն պոկվում, պոկվելու դեքպում էլ՝ հետք է մնում: Պատերը պետք է ներկվեն:
Համայնքապետը չի կարծում, թե քարոզարշավը լարված է եղել, սակայն նկատում է՝ սահմանված կարգը խախտվում է.
«Այն իրականացնում են մեքենաներով, դրոշակներով, բարձր երաժշտությամբ, թեև իրենք են որոշում ինչպես անցկացնել: Ինձ ժողովրդի աչքից գցելու նպատակով սուտ լուրեր են տարածում, թե Ֆրանսիայում, Հյուսիսային պողոտայում տներ, հարստություն ունեմ»,- ասաց նա:
Նախընտրական շրջանում լարվածություն չի նկատել նաև համայնքի բնակիչ Պողոսյան Հարությունը, ասում է՝ ամեն բան կարգին է, նախընտրած թեկնածուն էլ ներկայիս համայնքապետն է:
Համայնքապետի պաշտոնում 18 տարվա փորձառություն ունեցող Սամվել Վարդանյանը դժվարանում է պատասխանել՝ կարո՞ղ են իր մրցակիցները համայնքում հետագա զարգացում ապահովել: Հույս ունի՝ ով էլ ընտրվի, գոնե եղածը պետք է պահպանի, թեև կարծում է՝ ինքը շարունկելու է ղեկավարել:
«Թեկնածուներից 2-ը աշխատաքային փորձ ընդհանրապես չունեն, իմ տեղակալը աշխատել է մի քանի հիմնարկներում: Եթե նա կարողանա մարդկանց այնպիսի ծրագիր ներկայացնել, որը իմ ծարագրից լավը կլինի, ի՞նչ կա, ժողովուրդը թող ընտրի»,- ասաց նա:
Որպես թեկնածու առաջադրելու հարցում համայնքապետի տեղեկալ Սարդուր Թևոսյանը խնդիր չի տեսնում, ասում է՝ մեկ տարի առաջ մտածված է տեղակալ նշանակվել՝ հաջորդ տարի համայնքապետ առաջադրվելու մտադրությամբ:
«Սամվել Վարդանյանի հետ հարաբերություններս լավ են, ինքն անձամբ է ինձ առաջարկել իր տեղակալը լինել: Նախընտրական փուլում լարվածություն չկա»,- Yerkir.am-ին հայտնեց Թևոսյանը:
Փարաքարից հայտնում են՝ թեկնածուները 4-ն էլ անկուսակցական են, և որքան էլ տարօրինակ հնչի՝ իշխանությունները որևէ մեկին ակնհայտորեն չեն սատարում, իսկ ավագանու անդամ թեկանծուները, ովքեր մեր զանգերին չպատասխանեցին, նախկինում դատված են եղել: