|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանյան բազմաթիվ եկեղեցիներում վերջին տարիներին ամրապնդվել են հավատացյալների ու հոգևորականի միջև զրույցները քրիստոնեության, Աստծո, հավատքի, Աստվածաշնչի մասին: Հարկ է նշել, որ տարիներ առաջ այդ երևույթը տարածված չէր, և Հայաստանում աղանդավորական խմբերի ակտիվացմանը զուգահեռ աճում էին քննադատությունները` ուղղված հոգևորականներին այն առումով, որ նրանք չեն շփվում եկեղեցի հաճախող հավատացյալների հետ, որ հասկանալի լեզվով չեն բացատրում, թե ինչ է քրիստոնեությունը, ինչ է հավատքը, որն է Աստծո ճշմարիտ խոսքը:
Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Զորավոր եկեղեցում երեկոյան ժամերին կարելի է ականատես լինել հենց այդպիսի շփման հավատացյալների ու հոգևորականի միջև, երբ անկաշկանդ զրույցների միջոցով, բոլորին մատչելի ձևով հոգևորականը խոսում է այն թեմաների մասին, որոնք հուզում են քրիստոնյա հավատացյալներին: