կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-08 16:08
Հասարակություն

Ինչքան խմում եմ, այնքան հիշողությունս ամրապնդվում է. Վահրամ Բաղդասարյան

Ինչքան խմում եմ, այնքան հիշողությունս ամրապնդվում է. Վահրամ Բաղդասարյան

Yerkir.am-ի հումորային հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով սկզբում կատակեց` ասելով. «Ես նոր ջահե՞լ եմ, որ հումոր անեմ»:

 

-Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է

- Տրամաբանական է:

-Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով:

- Եղնիկներն անմեղ են, իսկ Ձմեռ պապին պետք է մաքրություն և անմեղություն ցուցաբերի:

-Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրել, թե՞ տնտեսական աճ:

- Ձմեռ պապիկից խաղաղություն եմ խնդրել, խաղաղության դեպքում երկուսն էլ կապահովենք:

-Ամանորի գիշերը երազանք պահեցի՞ք, որ ինչ-որ ընդդիմադիր գործիչ խորհրդարանում այլևս չհայտնվի 2017-ի ընտրություններից հետո:

- Լրիվ հակառակը` ուզում եմ հետաքրքիր քաղաքական դաշտ: Ընդդիմադիրներին միասնականություն և կառուցողականություն եմ ցանկանում:

-Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, տարածվե՞ց Ձմեռ պապի բերած նվերների վրա:

- Այո, իհարկե, Ձմեռ պապը պետք է առաջինն ականջալուրը լինի, որ այդ թիվը մեծացնի:

-Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին:

- 2017-ը` աքլորի հետ: Հավատարիմ եմ սկզբունքներին` ամեն տարին հորոսկոպի իր նշանի հետ:

-Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել:

- Ինչքան խմում եմ, այդքան հիշողությունս ամրապնդվում է:

-Երազանքների Ձյունանուշը, ում կողքին Ձմեռ պապ կլինեիք:

- Բնականաբար, իմ կողակցի:

 

-Տոներից հետո կշռվո՞ւմ եք:

 

- Ես կշռվել եմ սպորտով զբաղվելու ժամանակ:  Տոներից հետո ինձ հետ որևէ փոփոխություն չի լինում. արդեն 20-30 տարի է` նույն քաշին եմ: