|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար տարօրինակ է հնչում այն հարցը, թե` «Ձեր պատկերացումներով` Արցախը Հայաստանի մա՞ս է, թե՞ ոչ»:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց. «Իմ պատկերացումներով` Արցախը միշտ Հայաստան է, իսկ Հայաստանը` Արցախ: Դե ֆակտո, մենք համարում ենք, որ միասին ենք, և որևէ այլ կարծիք մեզ համար ընդունելի չէ»:Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:
Հարցին` արդյո՞ք ընդունելի կլինի որևէ տեսակի պատնեշ Հայաստանի ու Արցախի միջև, Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ, անշուշտ, իր համար որևէ պատնեշ ընդունելի չի կարող լինել: Դիտարկմանը, որ Եվրասիական տնտեսական միությունը, որին շտապ ցանկանում է անդամակցել Հայաստանը, հենց այդպիսի պատնեշների ակնարկներ է անում, Կարինե Աճեմյանը արձագանքեց, որ ամեն ինչ հնարավոր է, կարող են ակնարկներ լինել, տարբեր տրամադրվածություններ, բայց Հայաստանն էլ ունի իր տեսակետը:
«Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ որևէ քայլ, որը կվտանգի Արցախը կամ անբարենպաստ պայմաններ կստեղծի մեզ համար, ՀՀ նախագահը երբեք չի անի»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Հարցին` ինչպե՞ս կգնահատի Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքերը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ հիմա աշխարհում շատ բարդ գործընթացներ են ընթանում, և շատ մարտահրավերներ կան, որոնք Հայաստանը ստիպված է հաղթահարել: «Փոքր երկիր ենք, շատ ու շատ հարցերում կախվածության մեջ ենք, և դա բնական է: Ես համարում եմ, որ աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին մենք կարողանում ենք պահպանել մեր «ես»-ը»,- ասաց պատգամավորը: